Պետք է գնալ խաղաղության գործընթացի, սակայն մեզ համար ամենակարևորն այն է, թե ի՞նչ երաշխիքներ պետք է լինեն դրա համար, այսինքն՝ ինքնին խաղաղության պայմանագիրը դեր չի ունենա, այն թղթի կվերածվի, եթե երաշխիքներ չլինեն, այսինքն՝ կարևոր է երաշխիքների ինստիտուտը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իշխող ՔՊ ֆրակցիայի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը.
«Երաշխիքն այն չէ, որ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն հայտարարեն, թե իրենք երաշխավորում են այդ խաղաղությունը, դա բավարար չէ, դրա հիմքում պետք է դրված լինի Անվտանգության խորհրդի որոշում, դրա արդյունքում ցանկացած պահի միջազգային խաղաղապահներ պետք է կարողանան միջամտել: Համար առաջին երաշխավորն, իհարկե, մեր Զինված ուժերն են, բայց քանի որ թշնամին անընդհատ սադրում է, կարևոր է միջազգային երաշխիքներ ունենալը, այդ դեպքում միայն խաղաղության պայմանագիրն իմաստ կունենա, հակառակ դեպքում ՝ որևէ իմաստ չի ունենա »,-ասաց Բագրատյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները տեսանյութում