Կառավարությունը սահմանելու է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների մասին ցանկը: Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խանգարող հանգամանքներն են՝
1. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (FOO-FO9)։
2. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ (F10-F19)։
3. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29)։
4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)։
5. Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (նյարդային և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի հետ) (F40-F48)։
6. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ (F50-F59)։
7. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում (F60-F69)։
8. Մտավոր հետամնացություն (F70-F79)։
9. Հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89)։
10. Սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98):
2. Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ
11. Էպիլեպսիա (G40, G41)։
12. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով (G46, I60-I69)։
13. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ (G09)։
14. Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ (T90.0-T90.3,T90.5-T90.9, T91.3)։
15. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (Q00-Q07)։
16. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդու-թյուններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G70-G73)։
17. Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն և այլ բնույթի հիվանդություններ (Հանտինգտոնի հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, սիրինգոմիելիա և այլն) (G10-G14, G20-G26, G30-G32, G35-G37, G43.1,G43.8, G44.0, G45, G46, G91, G92, G94, G95.0)։
18. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, դրանց հետևանքներ, նաև պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G50-G64)։
19. Քնի խանգարումներ (G47):
3. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվան-դության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստի¬բուլյար վեգետատիվ խանգարումներով (H81)։
21. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):
4. Աչքի և նրա հավելումների հիվանդություններ
22. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով (H59, H53.2)։
23. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով (H10 – H22)։
24. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն (H 52.5)։
25. Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում (H27.0)։
26. Գլաուկոմա (H50-H52)։
27. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում
(H 53.0 – H 53.5)։
28. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում (H 58.0, H 58.1, H 58.8)։
29. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3-ից ցածր (H 53 – H 54 ,Q 11)։
30. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռա¬-տեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի (H52.0, H 52.1):
5. Վիրաբուժական հիվանդություններ
31. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող (L90.8, L91.0, Q82.8, R20.0, R22.2)։
32. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ (M18.2, M20, M21.5, M24.5, M25.8, M43.2, M45, M50, M92.2, M95.3, Q6, E643)։33. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ (S62.7, S63.2, S64.2, S66.7, S68.4, S68.8, S69.7)։
34. Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ (Z89, Q65, Q66)։
35. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում (Q68.1, Q70.0, Q71.0, Q71.2, Q78.0, R26.1, S14.3, S42.3, S44, S44.2, S44.7, S48, S76.7):
6. Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ
36. Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարու-թյուն¬ների հետ (Z73)։
37. Այլ խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք (Z 72.8):
Ն.Հ.