Ագրեսիվ ՔՊ-ական պատգամավորը. ինչու Տրդատ Սարգսյանը կողմ քվեարկեց ՄԻՊ թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ArmLur.am-ը շարք էր սկսել և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվում էր, թե ինչու են որոշել կողմ քվեարկել Անահիտ Մանասյանի թեկնածությանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Գաղտնիք չէ, որ Անահիտ Մանասյանը մինչ այս զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտնը և պատգամավորը կարող էր վախեր ունենալ դեմ գնալ նրա թեկնածությանը, ով նաև հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է:

Եվ ահա եղան ՔՊ-ական պատգամավորներ, որոնք հանգիստ պատասխանել են մեր հարցերին, սակայն չգիտեք ինչու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը բավական ագրեսիվ էր: «Դուք ամբողջությամբ թյուրիմացության մեջ եք: Ձեր պատվիրատուներին հարցրեք»: Իսկ ինչու է Տրդատ Սարգսյանն այդպես ագրեսիվ. բանն այն է, որ նրա հետ ևս պատմություններ կան առկա:

Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը:

Ընդ որում, 2019 թվականի մայիսին «GALLUP International Association»-ի հարցումների համաձայն Տրդատ Սարգսյանը եղել է Հայաստանի բնակչության շրջանում ամենացածր գնահատական ստացած մարզպետը, վերջինիս վարկանիշը հիմնականում ընկել է նախկին իշխանության կոռուպցիոն ներկայացուցիչների հետ սերտաճելու, նրանց կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու պատճառով:

Այս պաշտոնանկությունից հետո Սարգսյանը նշանակվել էր ՔՊ աշխատակազմի ղեկավար: Սակայն այս պաշտոնից էլ ազատվել էր հայտնի սկանդալից հետո, երբ պարզվեց, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են: Այս ամենից բացի Տրդատ Սարգսյանին հաջողվել է զգալիորեն բարելավել իր ունեցվածքը: Եթե մասնավորապես, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը ստանձնելիս Տրդատ Սարգսյանը ուներ 2017 թվականին նվիրատվության կարգով ստացած 2 անշարժ գույք, որը հողամաս և բնակարան էր բազմաբնակարան շենքում, ապա պաշտոնը լքելուց հետո մինչ այս պահը Տրդատ Սարգսյանը գնել է 4 անուն անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոկայանատեղի, ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, արտադրական նշանակության շինություն։

2018 թվականից մինչ օրս նրա եկամուտները 900 հազար դրամից ավելացել և կազմում են շուրջ 80,5 միլիոն դրամ կամ աճել են 90 անգամ։ Սարգսյանը հասցրել է այս ընթացքում գնել և վաճառել 2 թանկարժեք մեքենա։ Նա անգամ հասցրել է 100 տոկոս բաժնետոմս ունենալ «Պրոմենադ» ՍՊԸ-ում։

Ն.Հ.




Լրահոս