Ազգային ժողովում հյուրընկալեցի պրակտիկա անցնող Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողներին։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Երիտասարդներին ծանոթացրի խորհրդարանական վերահսկողությանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը և այդ շրջանակներում կատարվող լայնածավալ աշխատանքներին։
Քննարկեցինք սահմանամերձ շրջաններին, արցախահայության հիմնարար իրավունքներին վերաբերող կարևոր հարցեր։ Ներկայացրի միջազգային գործընկերներիս հետ իմ ամենօրյա ակտիվ աշխատանքը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից ի վեր ուղարկել եմ հարյուրավոր գրություններ, իսկ միջազգային հարթակներում բարձրացրել եմ Արցախի ինքնորոշման իրավունքին և մի շարք այլ կարևորագույն թեմաներին առնչվող հարցեր։
Ապագա միջազգայնագետներին և քաղաքագետներին խորհուրդ տվեցի լավ սովորել և օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար։