300.000 ԴՈԼԱՐԻ ԾԱԽՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան: Կինոթատրոնի նախասրահում հավաքվել էին ֆիլմի դերասանները, ռեժիսորը, պրոդյուսերը: Նրանք շնորհավորում էին միմյանց նկարահանումների ավարտի եւ պրեմիերայի կապակցությամբ: Գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը, ինչպես միշտ, գերազանց էր կերտել իր կերպով, բայց եւ խոստովանեց. «Կերպարս բարդ էր, այն ինձանից պահանջում էր լուրջ կենտրոնացում, չնայած դատելով դահլիճի արձագանքից, հասկացա, որ կարողացել եմ նրանց փոխանցել ուրախ տրամադրություն»: Ինչպես տեղեկացանք ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանից,  ֆիլմի ստեղծման համար պահանջվել է 300.000 դոլար, իսկ նկարահանումներն էլ տեւել են 7 ամիս:




Լրահոս