ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ապրիլի 23-28-ը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար:

ԱԺ պատվիրակության կազմում կլինեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը (ապրիլի 23-29-ը), Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս