Թագուհի Թովմասյանն ու Հայկ Մամիջանյանն ընդունել են Եվրոպայի խորհրդի մի խումբ պաշտոնյաների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ գործընկերոջ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:

Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Անդրադարձ կատարեցինք Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, արցախահայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ այս համատեքստում կենսական անհրաժեշտություն համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Ընդգծեցինք Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքի կարևորությունն ու մեր երկրում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ հայտնելով մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու նշված ոլորտներում։

Ի թիվս այլ հարցերի` խոսեցինք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից և համապատասխան հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից:

Հ․Գ․ Շնորհակալություն տիկին Շմիդտին հետաքրքիր նվերի՝ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք» գրքի համար։




Լրահոս