
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահները ձերբակալել են ՀՀ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցի զինծառայողին:
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 10-ին 2 ադրբեջանցի զինվորականներ հատել են ՀՀ սահմանը և մտել Սիսիանի գյուղերից մեկը: Նրանցից մեկին իրավապահները ձերբակալել են, իսկ մյուսին մինչ օրս փնտրում են: Սակայն իրավապահ համակարգում տեղեկություններ են առկա, թե ևս մեկ ադրբեջանցի կա ՀՀ տարածքում: Այսինքն, ստացվում է, որ Ադրբեջանից Հայաստան էր ներթափանցել 3 ադրբեջանցի զինծառայող:
Ք.Մ.