ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղե՛րք, էս ի՞նչ եք անում, կռիվը բերել եք մեր տուն. ձեր խաղաղությունը նոր կորուստներով է հատուցվում. Արման Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Տեղ համայնքն Ադրբեջանի թիրախում է հայտնվել:

Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 11-ին կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Թշնամին ևս մեծաթիվ զոհեր է տվել:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած սահմանային վերջին լարումներին, նշում է՝ Ադրբեջանը շարունակելու է նախահարձակ լինել և ոտնձգությունների դիմել, քանի դեռ Հայաստանը բավարար դիմադրություն չի ցուցաբերում.

«Խաղաղության գործընթացը բերել է և բերելու է նոր արհավիրքների: Ադրբեջանը սրացումների է գնում մեկ պատճառով, երբ տեսնում է, որ հայկական կողմն ի սկզբանե այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որը դիմադրություն չի ենթադրում: Սա է հիմնական խնդիրը: Երկու տարի է բղավում ենք՝ տղեր՛ք, ես ի՞նչ եք անում, կռիվը բերել եք մեր տուն, պատասխան ենք ստանում, թե դուք ռևանշիստներ եք, իսկ մենք խաղաղության միտված քայլեր ենք անում: Բայց խաղաղությունը մշտապես մեզ փոխհատուցվում է նոր տարածքային կարուստներով և մեր եղբայրների մահերով »,-ասում է Աբովյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս