Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 33,5 մլն դրամ հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ նախագծի, նրանցից յուրաքանչյուրին միանվագ կտրվի 500 հազարական դրամ:
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի (67 x 500.000=33.500.000 դրամ):