ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տարածք տվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնել Երկրապահ կամավորականների միությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԵԿՄ-ն դիմել է ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե: Նրանք խնդրում են՝  Արմավիր քաղաքի Ջիվանու փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով Կազմակերպությանը հանձնել՝ վերջինիս Արմավիրի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։

Նշենք, որ տվյալ անշարժ գույքը 159.6 քմ մակերեսով վարչական շենք է, 13.9 քմ մակերեսով շինություն և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02062 հա մակերեսով հողամաս, որը որոշվել է 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը:

Ն.Հ.




Լրահոս