ՖՈՏՈ. Այս պահին զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Քննչական կոմիտեի մոտ հավաքվել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողները, որոնք անցնում են նաև Եռաբլուրի միջադեպի գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի լուսաբացին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ «Եռաբլուր»-ում դեռ գիշերվանից հավաքվել էին զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք դեմ էին Հայաստանի Անկախության 31-ամյակի առիթով զինվորական պանթեոն Նիկոլ Փաշինյանի այցին։ Ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ու անմարդկային մեթոդներով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմի զոհերի 37 ծնողների՝ թույլ չտալով մնալ մարտի դաշտում ընկած իրենց որդիների շիրիմների մոտ։

Ծնողներն իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն փորձում էին թույլ չտալ՝ պնդելով, որ հենց նրանք են իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորը։ Բերետավորները, սակայն, բիրտ ուժ կիրառելիս չէին խնայում անգամ որդեկորույս մայրերին։




Լրահոս