
«Ֆեյենորդն» այլևս չի դիտարկում ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդել է Sport24-ը։
Հոլանդական ակումբը մտադրություն ուներ 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու 2023 թվականի ամռանը, սակայն կիսապաշտպանը հասկացրել է, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ «Կրասնոդարում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը տրանսֆերային շուկայում այլ տարբերակներ է դիտարկում։
Նշվում է, Սպերցյանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինան»։