Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 174. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 12-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ մեղադրում են, որ մեր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, բայց ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել»:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Արդբեջանի հետ, ընդ որում՝ միաժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստան: «Ես դա իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո», – հավելել էր նա: Երեկ Սերժ Սարգսյանը հակադարձեց այս հայտարարություններին. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ:

Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որեւէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ՝ լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի, բայց, ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել:

Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել եւ հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է, թեեւ այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»: Այսինքն՝ եթե ապացույցը չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս