
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Լծեն-Շամբ վերակառուցվող ճանապարհահատվածում այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 16:30-18:00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, կապալառու կազմակերպությունը կիրականացնի պայթեցման աշխատանքներ։
Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։