
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ArmLur.am-ի տեղեկություններով, այս որոշումը կայացվել է կառավարության երեկվա նիստում: Կցորդի նստավայրը կլինի մայրաքաղաք Բեռլինում:
Առաջարկվել է նաև առևտրական կցորդի տեղակայումն իրականացնել Բեռլինում տեղակայված Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Հավելենք, որ Հայաստանն առեւտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Չինաստանում:
Ն.Հ.