
ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է նախարարություններում տիրող իրավիճակին և այն հանգամանքին, որ կան թափուր հաստիքներ: Բացառություն չէ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Օրինակ, նախարարությունում մեկ փոխնախարարի հաստիք թափուր է: Այդպիսի իրավիճակ է նաև վարչություններում: Օրինակ, թափուր է Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի, Հանրակրթության վարչության պետի պաշտոնները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ չունի մամուլի քարտուղար, նաև թափուր է իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետի պաշտոնը: Նախարարության պաշտոնական կայքի տվյաների համաձայն, թափուր պաշտոններ կան նաև բաժիններում: Օրինակ, պետ չունեն պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը, զորահավաքային պատրաստության բաժինը, ընդհանուր բաժինը:
Ն.Հ.