ՀԱՐՑ. Ապրում եմ Արարատի մարզի Ավշար գյուղում, ցանկանում եմ իմանալ, թե որտեղից կարող եմ ձեռք բերել ցորենի էլիտար սերմ: Ուզում եմ պայմաններին ծանոթանալ, եթե հնարավոր է, կխնդրեի մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր կողմից բարձրացված հարցի կապակցությամբ հայտնում եմ, որ նախարարության համապատասխան մասնագետները կապ են հաստատել քաղաքացի Թամո Ուզոյանի հետ եւ նրան հուզող հարցին տվել համապատասխան պարզաբանումներ:
նախարարի տեղակալ Սամվել Գալստյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արարատի մարզի բնակիչ Թամո Ուզոյանն իր համագյուղացիներից առաջ է ընկել: Մարդիկ իրենց ակնկալիքների մասին պետք է բարձրաձայնեն, խնդիրները հարթելու եղանակներ որոնեն, որպեսզի դրանք լուծվեն: Վստահ ենք, որ Թամո Ուզոյանի օրինակին շատերը կհետեւեն, ու եթե նախարարության միջնորդությամբ կարող են սերմացուի եւ նույնատիպ այլ հարցեր լուծվել, ուրեմն Արարատի բնակչի ընտրած տարբերակն ամենաիրատեսականն է: Թեեւ կարծում ենք, որ գյուղնախարարության ներկայացուցիչները ճիշտ կանեին՝ ոչ թե անհատական պարզաբանումներ տային, այլ տվյալ հարցի մասին տեղեկատվությունը հրապարակավ ներկայացնեին: