
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք այն սկսել էին դեռ երեկ: Լրագրողների հետ զրույցում ծնողները նշեցին, որ այսօր մինչև ժամը 15:00-ին ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը՝ մեղադրանք առաջադրի զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկաններին:
Լուսանկարները՝ ArmLur.am-ի
Ք.Մ.