
Կապանում ձերբակալված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը:
Նշենք, որ երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվեց միայն 3 օր անց՝ Կապանի տարածքում և այն էլ բնակիչների կողմից: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայաստանի սահմանը հատել էին ադրբեջանցի երկու զինվորական, մեկը նույն օրը ձերբակալվել էր Սյունիքի Աշոտավան գյուղում, մյուսը սակայն ձերբակալվեց միայն երեկ: Սակայն իրավապահ համակարգում տեղեկություններ են առկա, թե ևս մեկ ադրբեջանցի կա ՀՀ տարածքում: Այսինքն, ստացվում է, որ Ադրբեջանից Հայաստան էր ներթափանցել 3 ադրբեջանցի զինծառայող:
Ավելին, իրավապահ համակարգը վարկած ունի, որ ապրիլի 12-ին սպանված գտած Կապանի բնակչին սպանել է հենց այն ադրբեջանցի զինվորականը, ում ձերբակալեցին միայն երեկ:
Մանրամասները՝ տեսանյութում: