
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից:
«Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է հրամանագրում: