«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» զարգացնում է սոցիալական համագործակցությունը Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարության հետ։

Կողմերը քննարկեցին ընկերության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև Արարատ համայնքի հետ համագործակցության շրջանակներում սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ընկերությունը 100 մլն դրամի (250 հազար դոլլար) ներդրում է կատարել համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերում՝ ենթակառուցվածքային նախագծերում, կոմունալ ծառայությունների տեխնիկական հագեցման, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընկերության մասնակցությունը պետական սուբվենցիոն ծրագրերին։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը իր ներկայության համայնքներում վարում է սոցիալական և ենթակառուցվածքային աջակցության հետևողական քաղաքականություն։ Սոցիալական ծրագրերն ուղղված են կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև առողջապահության և շրջակա միջավայրի բարելավմանը։
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք կատարում ենք մեր պարտավորությունները ոչ միայն պետական և տեղական բյուջեների նկատմամբ, այլ նաև հանդեսենք գալիս սոցիալական զարգացման նախաձեռնություններով», – ասաց «ԳեոպրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն հայտնեց ընկերությանը համագործակցության համար և կարևորեց մասնավոր ընկերությունների մասնակցությունը ի նպաստ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման:
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան:

Ընկերության սոցիալական ներդրումները գերազանցել են 16 մլն․ դոլլար։




Լրահոս