ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից: ArmLur.am-ի լրագրողը մի քանի հարց է ուղղել Արգամ Աբրահամյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր նա անում Քննչական կոմիտեի շենքում, որին ի պատասխան վերջինս նշեց, թե հրավիրվել է, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:
ArmLur.am-ը զրուցեց նաև Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, որը հայտնեց, որ իր հետ առնչություն չունեցող քրեական վարույթով վկայի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության և շատ կարճ է տևել: Թե ինչ գործով է դա եղել, նա մանրամասներ չհայտնեց:
Արգամ Աբրահամյանին այլ հարցեր ևս ուղղել ենք, բացառիկ տեսանյութը՝ քիչ անց:
Ք.Մ.