
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպում է տեղի ունեցել ուրբաթ Սամարղանդում։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ բանակցությունները տեղի են ունեցել ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Երկու նախարարների խոսակցության մանրամասների մասին առայժմ չի տեղեկացվում։