Վարչապետը ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին առևտուր է անում. Խաչիկ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991թ-ի քարտեզ ասելով՝ վարչապետի աթոռը զբաղեցնողը հասկանում է Խորհրդային Հայաստանի ադմինիստրատիվ սահմանները, բայց չպետք է մոռանալ, որ այդ սահմանները գծագրված են եղել ոչ թե անվտանգային նշանակությունից ելնելով, այլ՝ եղել են Խորհրդային միության սահմաններ, նրանց նշանակությունը որպես սահմանային գիծ լրիվ այլ է եղել, իսկ հիմա լրիվ այլ իրավիճակ է:

ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվի սահմանային գծից:

Խաչիկ ալստյանը աբսուրդ է որակում հայելային հետքաշման վերաբերյալ վարչապետի հայտարարությունները, նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՀ Զինված ուժերը Հայաստանի բուն ինքնիշխան տարածքից որոշ հեռավորությունով հետ են քաշվելու, ինչն էլ նշանակում է , որ ՀՀ տարածքի հաշվին ձևավորվելու է նեյտալ զոնա:
Մեր հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի նշած 1991թ-ի քարտեզը ներառում է նաև անկլավերը, Խաչիկ Գալստյանն ասաց.

«Երբ Փաշինյանը խոսում էր 29,800 ք/կմ-ից, այդ տարածքի մեջ այն ժամանակվա Խորհրդային ադմինիստրատիվ սահմանների անկլավները ներառված չեն եղել, իսկ մենք գիտենք, որ Ալիևը հրապարակավ Հայաստանից պահանջում է 8 գյուղերը, որոնք եղել են Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական վարչական իրավասության ենթակայության տակ, հետևաբար՝ այս տեսանկյունից սա ենթադրում է, որ մեր հասարակությանը պատրաստում են հերթական զիջմանը: Վարչապետը ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին առևտուր է անում»,-ասում է քաղաքական գործիչը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս