
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու նախագծին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժում է կենսաթոշակային բարեփոխումների հանրաքվե անցկացնելու` ձախ կուսակցությունների պահանջը։