
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։ Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ ավանը կապելով Էրեբունու հետ»։