Armenian text to speach

Երեւանից ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել։

Հայտարարության մեջ ասվում է, որ որոշում է կայացվել, որպեսզի Երեւանից ադրբեջանցի մարզիկները վերադառնան Ադրբեջան։

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, երկրների դրոշների շքերթի ընթացքում, երբ բեմ էր բերվել ադրբեջանական դրոշը, հայ դիզայներ Արամ Նիկոլյանը վազել էր դեպի բեմ, Ադրբեջանի դրոշը խլել ու այրել հանդիսականների աչքի առջև։




Լրահոս