Ինչ ագրեսիա է կիրառել Ադրբեջանը հայ մարզիկների նկատմամբ մինչ օրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հանրությունը քննադատում է դիզայներ Արամ Նիկոկյանի քայլը, որ նա երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճից, ArmLur.am-ը ներկայացնում է, թե մինչ այս Ադրբեջանը ինչպիսի հակահայկական քայլերի է դիմել հայ մարզիկների նկատմամբ: Այսպիսով.

2011 թ․ հոկտեմբերին Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնության ժամանակ մի խումբ ազերիներ հարձակում են գործել հայ մարզիկների վրա: Գազազած ազերիները մեկ-մեկ մտել էին մրցումների անցկացման համար նախատեսված սպորտային համալիր, և, զբաղեցնելով ռինգին հնարավորինս մոտիկ տեղեր, սպասել էին հայ մարզիկի ելույթին: Երբ մեր բռնցքամարտիկը և մարզիչները հայտնվել էին ռինգի մոտ, ազերիները քարերով հարվածել էին նրանց` բղավելով. «Հայեր, հեռացեք, ամոթ հրավիրողներին, Ղարաբաղ կամ մահ» և այլն…Մենամարտը դադարեցվել է, հայերը լքել էին դահլիճը:

«Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նաղին հայտարարել էր .«Մենք մի քանի օր պատրաստվել ենք և իմանալով, որ այսօր ռինգ են դուրս գալու հայերը, նրանց որոշել էինք քարկոծել: Մեր նպատակն է հայերին թույլ չտալ մասնակցել մրցումներին: Եթե մեր ձայնը չլսվի, ապա կիրականացվեն ավելի ծայրահեղ միջոցառումներ»:

2015-ին, Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ղարաբաղցի մարզիկ Աշոտ Դանիելյանի հաղթանակից հետո՝ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ ադրբեջանցի մարզիկը ցուցադրաբար կքանստել էր։

Բաքվի հակահայկական դրսեւորումները այսքանով չեն ավարտվում :2019 թվականի մայիսին Լոնդոնում որոշում կայացվեց՝ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում, քանի որ նրա անվտանգության հարցը խիստ կասկածի տակ էր:

2022 թվականին Թուրքիայի ներկայացուցիչը սկանդալ է հրահրել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում։ Նա հրաժարվել է սեղմել չեմպիոն հռչակված Գարիկ Կարապետյանի (96 կգ) ձեռքը Հայաստանի օրհներգի հնչելուց հետո:

Այս տարվա մարտին, Բուխարեստում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ, 55 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Մանվելյանը 7։1 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին։ Պարտվելուց հետո հարևան երկրի ներկայացուցիչը վատ քայլի էր գնացել՝ հարվածելով հայ ըմբիշին, ինչից հետո որակազրկվել էր:

Ք.Մ.




Լրահոս