Շվեդիան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն Թուրքիայի հիմնական պահանջի կատարման դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը:
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում մենք օբյեկտիվ չափանիշներ ենք պահպանում։ Մեր հիմնական պահանջը ահաբեկչության դեմ պայքարն է։ Երբ Շվեդիան կատարի այն, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Քալընը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է համերաշխ լինեն նրա հետ ահաբեկչությանը հակազդելու հարցում։
«ՆԱՏՕ-ն զբոսաշրջության գործակալություն կամ մշակութային միություն չէ։ Դաշինքի առաջին խնդիրը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովումն է»,- հավելել է պաշտոնյան: