
Քիչ առաջ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Թուրքիայում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ երեկ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում: