Արգենտինայում հաստատվել է դենգե տենդի ավելի քան 40000 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականին Արգենտինայում գրանցվել է դենգե վարակի ավելի քան 40.000 դեպք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։

«Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի 14-րդ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է դենգեի 41257 դեպք»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի տվյալներով՝ դենգեի համար հատուկ բուժում չկա, և այս տենդի դեմ պատվաստանյութը կարող է կիրառվել միայն այն մարդկանց համար, ովքեր արդեն մեկ անգամ արդեն վարակվել են։ Գոյություն ունի վիրուսի չորս սերոտիպ, ինչը նշանակում է, որ մարդը կարող է չորս անգամ վարակվել դենգեի տարբեր տեսակներով։




Լրահոս