Մինչ քննարկում են դրոշի պատմությունը, Թուրքիայում հնչեց մեր հիմնը. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրում է.
Մինչ հայ հասարակությունը բաժանված երկու մասի քննարկում է դրոշի հայտնի պատմությունը, Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ այս պահի դրությամբ արդեն երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը։

Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկի, իսկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Շնորհավորում եմ մեր տղաներին։

Ինչո՞ւ եմ հատուկ սա կարևորում. Որովհետև սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործին ճիշտ կպնելու, գրագետ մոտեցման դեպքում, լավ աշխատանքի դեպքում՝ հաջողություն անպայման լինում է։ Ու ոչ միայն սպորտում։ Կար մի լավ կարգախոս՝ Մեր խոսքը գործ է։




Լրահոս