Ապրիլի 21-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա խորհրդարան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդապետյանը կգնա ԱԺ, որպեսզի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնի Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Մշտական հանձնաժողովի նիստում այդ հարցի քննարկումից հետո դատախազի հաղորդումն արդեն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում: Մենք տեղեկացանք, որ հաղորդումը բաղկացած է 164 էջից և մանրամասն անդրադարձ է կատարված տարբեր ոլորտների:
Հավելենք, որ Աննա Վարդապետյանը նախորդ տարվա սեպտեմբերին էր ստանձնել իր պաշտոնը և նշանակում է, որ հիմնականում խորհրդարանում խոսելու է նախորդ դատախազ Արթուր Դավթյանի աշխատանքի մասին:
Ն.Հ.