Բանգլադեշի արևելքում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Daily Star-ը։
Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքայից 96 կմ դեպի արեւելք գտնվող Կումիլլա շրջանում։ 70 կմ/ժ արագությամբ շարժվող մարդատար էքսպրեսը բախվել է կայարանում կանգնած բեռնատար գնացքին։ Բախման հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդատար գնացքի հինգ վագոն։
Հինգ տուժածներ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ըստ նախնական վարկածի՝ բախումը տեղի է ունեցել կայարանում ազդանշանային համակարգի խափանման և երկաթուղու աշխատակիցների սխալների պատճառով։