«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը հաղթել է Երևանի քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը հաղթել է Երևանի քաղաքապետարանին:

Բան այն է, որ այս տարվա մարտի 17-ի «Հրաչյա Աղաբեկյանին ազատել էին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, ինչի համար նա դիմել էր դատարան, արդյունքում գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է Հրաչյա Աղաբեկյանին վերականգնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հրաչյա Վահանի Աղաբեկյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու հատուցում:

Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հրաչյա Վահանի Աղաբեկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող միջին աշխատավարձը՝ սկսած 17/03/2022 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

Քնար Մանուկյան




Լրահոս