Մեսսին շուտով կվերադառնա «Բարսելոնա»․ ակումբի նախագահը հաստատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան երկրպագուների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է Cadena SER-ը։

Մեսիի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Նա 2021-ի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ակումբ ազատ գործակալի կարգավիճակում։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

«Բարսելոնայում» Մեսին 2005-2021 թվականներին մասնակցել է 778 հանդիպման, խփել է 672 գոլ, կատարել 303 գոլային փոխանցում։




Լրահոս