G7-ի երկրները հայտարարել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության անհրաժեշտության մասին՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ յոթնյակի (G7) երկրները հանդես են գալիս ռազմավարական կայունության բնագավառում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև երկխոսության շարունակման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ G7-ի տնօրենների խմբի տարածած հայտարարությունում: Հանդիպումը կայացել է Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:

«Մեծ յոթնյակն աջակցում է բարեխիղճ ջանքերին, որոնք ուղղված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության շարունակմանը՝ միջուկային և ռազմավարական ռիսկերի մակարդակի նվազեցման նպատակով, սակայն բանակցությունների համար անհրաժեշտ է բարեխղճորեն գործող գործընկեր», – մեջբերում է ТАСС-ը փաստաթղթից։

Միաժամանակ G7-ի երկրները դատապարտել են «Ռուսաստանի Դաշնության կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերը»։ Ըստ G7-ի՝ չտարածման գծով տնօրենների պնդման` այդ քայլն, իբր, կլինի «անպատասխանատու միջուկային հռետորաբանության ցուցադրում»:

Այս համատեքստում նրանք Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել վերադառնալ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը»։




Լրահոս