
Սյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-Տաթև ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից՝ երկարությունը 26 կմ է, բյուջեն՝ 10 մլրդ դրամ։
«Նախկինում միջհամայնքային ճանապարհը փոխել է նշանակությունը: Հանրապետական կարգավիճակ ստացած նոր ճանապարհով երթևեկն այլընտրանք է Տաթևի բարդ ոլորաններին` հատկապես բեռնատարների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։