Լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է` մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհված զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը` տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ` տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն:

Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է:

Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից` անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից:




Լրահոս