ArmLur.am-ի տեղեկություններով` Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը՝ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, ապրիլի 16-ին դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել:
Սեյրան Հայրապետյանը ոստիկանությանը հաղորդել է, որ ԱՀ երկու քաղաքացի՝ հայր եվ որդի, հարձակվել են դանակով իր վրա, փորձել են սպանել իրեն:
ԱՀ Ոստիկանությունը վարույթ է ընդունել պատգամավորի դիմումը, փնտրում են պատգամավորի վրա ենթադրյալ մահափորձ կատարածներին: