
Այս պահին հակառակորդը կրակում է Սոթքի հանքավայրի աշխատակիցների ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
Նրա հաղորդմամբ՝ այս պահին հանքավայրի աշխատանքը շարունակվում է դադարեցած մնալ, աշխատակիցները տարհանված են. «Հենց հանքում սկսում է տեխնիկա շարժվել, թշնամին կրակում է, թույլ չտալով, որ հանքն աշխատի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Լիդա Եղիազարյան