Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՊՆ ավիացիայի սպառազինության վարչության պահեստապետը Հակակոռուպցիոն դատարանում է. նա հարցաքննվում է Դավիթ Տոնոյանի գործով:
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: