Վերջին օրերին իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետեւից սկանդալների կենտրոնում են հայտնվում:
Մեկ ԱԺ նախագահն էր սկանդալի կենտրոնում, մեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, վիրավորանքներով խոսեց ընդդիմության թեկնածուի հետ՝ սպառնալով մարմնի տարբեր մասեր կտրել: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրության «սքրինը», որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ:
ArmLur.am-ը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեց՝ ինչու խմբակցության ներսում ՔՊ-ականների այս վարքագիծը չի քննարկվում:
Սակայն վերջինս, ինչպես միշտ, խուսափեց պատասխանել մեր հարցերին:.
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հոսվեփ Հովսեփյան