Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա: Այդ մասին NEWS-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինս նշեց, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ  շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Վերջինս ընդունել է առաջարկը եւ սեփական նախաձեռնությամբ առաջարկել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:




Լրահոս