Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ (Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, կմ35+800-կմ35+900), ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 16.00-ից 18.30-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Այդ ժամանակահատվածում ճանապարհը մոտ 10 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնելով այս մասին, հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։