
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:
Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի: