
Օլիմպիական խաղերի կրկնակի և աշխարհի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում։
Անհատական մրցումների եզրափակչում 29-ամյա մարզուհին 15։12 հաշվով հաղթել է Ալինա Միխայլովային։
Եգորյանի համար Ռուսաստանի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր կարիերայում։