
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Ստեփան Թ.-ն:
Ապրիլի 12-ից Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը մեղադրվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: