
ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում։